Ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուիննը հաղթել է զրպարտանքի համար 20 մլն դոլարի փոխհատուցման վերաբերյալ դատավարությունը Girls Gone Wild շոույի հիմնադիր Ջո Ֆրանսիսի դեմ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիսը մի քանի տարի առաջ երկու մլն դոլար պարտք լինելով Ուիննի կազինոներից մեկին, հայտարարել էր, որ խաղային մագնատը ցանկանում է սպանել իրեն և մարմինը թաղել անապատում: Խաղային մագնատը կարողացել է համոզել դատարանին, որ իր այս հայտարարությամբ Ֆրանսիսը վնաս է հասցրել իր գործնական համբավին և բարոյական տառապանքներ է պատճառել:
Ջո Ֆրանսիսը իր հերթին հայտարարել է, որ սպանության մտադրության մասին իրեն հայտնել է իր և Ուինի ընդհանուր ընկերը` պրոդյուսեր Քվինսի Ջոնսը: Սակայն վերջինս հերքել է այդ հայտարարությունը:









































