ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է խառնվել Սիրիայի հակամարտությանն այն դեպքում, եթե սիրիական կառավարական զորքերը ընդդիմության գրոհայինների դեմ քիմիական զենք կիրառեն:
«Դա հիպոթետիկ հարց է: Մենք այդ ուղղությամբ քայլեր չենք տեսել»,- ասել է Ռասմուսենը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ սովորություն չունի մեկնաբանել «հիպոթետիկ իրավիճակները կամ հարցերը»:
Ռասմուսենը միաժամանակ հերթական անգամ պնդել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական միջամտություն իրականցնել Սիրիայի հակամարտությունում:
ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հետախուզական ծառայության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ սիրիական իշխանությունները կենտրոնացրել են քիմիական զենքի պաշարները և բաղադրիչները:









































