Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն աղջիկները, որոնք պարբերաբար կարդում են փայլերես ամսագրեր, ավելի մեծ սեռական ցանկություն ունեն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ փայլերես, սնդուսափայլ ամսագրերի թերթումը ազդում է մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալու վրա:
Միչիգանի համալսարանում անցկացված հետազոտությանը մասնակցել է 160 կամավոր: Պարզվել է, որ փայլերես ամսագրերում սեքսուալ թեմաներով նյութերի ընթերցումներն ազդում են, որ այդ կամավորները նախտընտրեն մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալ ընկերոջ հետ:
Անգամ այն աղջիկները, որոնք չէին ընթերցում այդ թեմայով կանանց համար նախատեսված սյունակները, ևս հակում ունեն սեքսուալության:
Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ սեռական կյանքում կանանց պասիվությունը այն կերպ է ներկայացվում, որ նրանք փորձում են ավելի հագիստ, ազատ երևալ իրենց կողակցի հետ անկողնում:
Հետազոտմանը մասնակցած կանանց մեծամասնությունն ավանդական ուղղվածության ներկայացուցիչներ էին` բացառությամբ միայն քիչ քանակությամբ բիսեքսուալների առկայությանը: Հետազոտման ընթացքում նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մասնակիցների 60 %-ը սեքսուալ առումով հարուստ փորձ է ունեցել:









































