Բրազիլիայում ավարտին է մոտենում 25-ամյա մոդել Էլիզա Սամուդիոյի գազանաբար սպանության նախաքննությունը: Ինչպես պարզվել է՝ աղջկան առևանգել և մինչև մահ տանջել էր հայտնի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդես դե Սոուզան: Սիրուհու սպանությունից հետո նրան անդամահատել է, ապա մարդկային մնացորդները տվել է իր շներին, որ ուտեն:
Այդ կերպ ամուսնացած դարպասապահը հույս է ունեցել պահել իր հեղինակությունն այն բանից հետո, երբ սիրուհին նրանից երեխա է ունեցել:
27-ամյա դարպասահը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման Էլիզայի վրա հարձակվելու և առևանգելու համար: Սակայն այս տարի նրան կդատեն երկրորդ անգամ`մոդելի և պոռնոաստղի սպանության համար, գրում է The Daily Express-ը:
Հատկանշական է, որ մոդել Էլիզա Սամուդիոյի առևանգմանը մասնակցել է նաև Բրունոյի կինը`Դայանը, ինչպես նաև ևս 7 մարդ:
Էլիզա Սամուդիոյին առևանգել էին 2010 թվականի հունիսի 4-ին Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցներից մեկից:










































