Ինչպես հաղորդում է ABC-ն, Ռոնալդուն օգոստոսի 31-ին ուսումնասիրել է «Ռեալ»-ից հեռանալու տարբերակը: Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը, դժգոհելով իր՝ թիմում զբաղեցրած պաշտոնից, Պերեսին (Մադրիդի «Ռեալ»-ի նախագահը.- 1in.am.) սպառնացել է հեռանալ «Ռեալ»-ից:
Այդ ժամանակ Ռոնալդուն իր խոսքով հասկացնել է տվել, որ ինքը տեղյակ է, որ «Ռեալ»-ն այդժամ առաջարկ ունի իր տրանսֆերի վերաբերյալ, որի արժեքն է շուրջ 95 միլիոն եվրո: Իսկ թե որ թիմն է այդ առաջարկի հեղինակը, մնաց անհայտ: Սակայն ենթադրվում է, որ այդ թիմը եղել է կա՛մ ՊՍԺ-ն, կա՛մ «Անժի»-ն, քանի որ տրանսֆերային պատուհանը նրանց մոտ փակվել է եվրոպականից հետո:






































