Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Քանաքեռ-Զեյթունի ավագ դատախազի դեմ հարուցվել է քրեական գործ`9.000 ԱՄՆ դոլար կաշառքի համար

ՀՀ գլխավոր դատախազի` սեպտեմբերի 6-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու և դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, և այն գրավադնելով իր ծանոթի անվամբ` որպես վարկ ստացել է 4.400.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս.Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայական, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ` ստացել է 43.000 ԱՄՆ դոլարի վարկ և հափշտակել: Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ ևս 40.000 ԱՄՆ դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:

Վարկային կազմակերպության իրավախորհրդատու Լ.Զաքարյանը սեպտեմբերի 6-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ համապատասխանաբար 4.400.000 ՀՀ դրամ և 43.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Ափոյանը բացատրություն է տվել, որ կեղծ գործարքների վերաբերյալ հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու համար նախօրեին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանը պահանջել և ստացել է 9.000 ԱՄՆ դոլար կաշառք :

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ և այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու:

Օպերատիվ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հիմնավոր ապացույցներ ինչպես Ս.Ափոյանի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, այնպես էլ վարկային կեղծ փաստաթղթերի վերաբերյալ ստացված հաղորդմանը ընթացք չտալու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ.Բաղդասարյանի կողմից իրենց ընդհանուր ծանոթ Ա.Ղուկասյանի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը որոշումներ է կայացրել ՝ Խ.Բաղդասարյանին, Ա.Ղուկասյանին և Ս.Ափոյանին քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակության փորձ կատարելու, կաշառք տալու, Ա.Ղուկասյանին՝ կաշառքի միջնորդություն անելու համար: Քննիչի որոշմամբ Խ.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություններ են տրվել համապատասխան մարմիններին օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները Խ.Բաղդասարյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում