Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Դրանք տեղի են ունենալու 2013 թվականի հոկտեմբերի 16-ին:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների օր է համարվում Սահմանադրությամբն նախագահի լիազորությունների ժամկետի ավարտման տարվա հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթին: Ընտրությունների օրը հայտարարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ:
Ընտրությունների անցկացման վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը պետք է հրապարակվի երկու օրից ոչ ուշ: 2013 թվականի սկզբից ԿԸՀ-ն ձեռնամուխ է լինելու նախագահական ընտրությունների հետ կապված ավանդական դասընթացների անցկացմանը:









































