Աֆղանստանի Վարդակ մարզում թալիբները երեկ սպանել են 6 խաղաղ բնակչի: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով մարզի իշխանություններին, 6 բնակիչներն առևանգվել են առավոտյան Մուլա Հել շրջանում: Օրվա երկրորդ կեսին նրանց մարմինները հայտնաբերվել են մայրուղու վրա: Աղբյուրի խոսքերով՝ սպանությունն իրագործվել է «Թալիբանի»-ի տեղի առաջնորդի զինյալների կողմից:
Շարժման ներկայացուցիչները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունը:







































