ՀՀ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում քաղաքական որևէ ենթատեքստ չկա, որևէ բացասական միտում չի ամրապնդվում: Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ միաժամանակ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
«Փոփոխությունները հիմնականում համապատասխանեցվում են Սահմանադրության դրույթներին»,- ասաց նա:
Նիստին ներկա` ԱԺ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հերթին ևս հորդորեց կողմ քվեարկել օրենքի նախագծին:







































