Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Երեխաները բնակարանը վաճառել են, իսկ մորը՝ գցել փողոց (տեսագրություն)

4 երեխաների մայր, 48-ամյա Իրինա Այվազյանի երեխաները, առանց մոր իմացության վաճառելով իրենց բնակարանը, մորը գցել են փողոց՝ թողնելով բախտի քմահաճույքին։ Բախտը կնոջից երես է թեքել, քանի որ նրա երեք աղջիկները, որոնք ամուսնացած են, հրաժարվել են մորը ապաստանել։

Փողոցում հայտնված կինը ստիպված ապաստանել է Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող կիսաքանդ դպրոցում, որը աղբանոցից ոչնչով չի տարբերվում։ Նույնիսկ մենք նկարահանման ժամանակ դժվարացանք այնտեղ երկար մնալ, քանի որ մի կողմից հոտն էր ճնշում, մյուս կողմից՝ տանիքն էր կաթում ու քանդվում մեր գլխավերևում։ Իսկ գիշերները, եթե քամին թողնում է, կինն անցկացնում է մոմի լույսի տակ, շների, կատուների ու առնետների ընկերակցությամբ։

Ինչպես տեղեկացանք կնոջ պատմածներից, ավելի ցավալի էր կնոջ՝ փողոցում հայտնվելու պատճառը։ Իրինայի մորաքույրը երեխաներ չի ունեցել և խնդրել է, որ նա իր 4 երեխաներից մեկին տա իրեն։ Իրինան համաձայնել է և իր աղջիկներից Մարիամին, որը այսօր նրան գցել է փողոց, տվել մորաքրոջը։ Սակայն երբ Մարիամը դառնում է 8 տարեկան, նրա երկրորդ մայրը մահանում է, հետևաբար աղջկա խնամակալությունը կրկին Իրինան է ստանձնում։ Մորաքրոջ տունը ինքնըստինքյան անցնում է Մարիամին։

Ընտանիքը համերաշխ ապրում է, մինչև Մարիամը դառնում է չափահաս և ծանոթանում Օգսեն անունով 30- ամյա մի տղամարդու հետ։ Մեկ շաբաթում տղամարդը աղջկան համոզում է, որ եթե ցանկանում է իրենց հարաբերությունները շարունակվեն, տունը վաճառի և գումարը տա իրեն։ Համաձայնության եկած զույգը Իրինայի բոլոր փաստաթղթերը, անձնագրից սկսած, վերցրել են և առանց Իրինայի համաձայնության ու գիտության, տունը վաճառել են ու հեռացել։ Իրինան տան վաճառքի մասին իմացել է միայն տան նոր տերերից և հայտնվել փողոցում։ Մանրամասները Իրինան պատմում է մեր տեսաշարում։ Սոցապ նախարարությանը մենք ներկայացրինք եղելությունը, և նրանք խոստացան այսօր տեղեկացնել՝ կարո՞ղ են Իրինային ժամանակավոր կացարան տրամադրել, թե՞ ոչ։

ՀԳ.- Այս տեսագրությունը և նյութը տեղադրելուց վայրկյաններ առաջ տեղեկացանք, որ մի խումբ ոստիկաններ ներխուժել են Իրինա Այվազյանի ժամանակավոր ապաստարանը և նրան դուրս վռնդել այնտեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում