Thursday, 04 06 2026
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է

ՀԱԿ-ը ակտիվություն չի ցուցաբերում ՏԻՄ ընտրություններում, որովհետև անիմաստ է համարում այս ընտրապայքարը. Բ. Ասատրյան

ՀԱԿ-ը ակտիվություն չի ցուցաբերում ՏԻՄ ընտրություններում, որովհետև անիմաստ է համարում այս ընտրապայքարը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀԱԿ անդամ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Ներքաղաքական վիճակ չկա, կա իշխող ուժ, որը հնարավոր բոլոր մեթոդներով փորձում է վերարտադրվել: «Քաղաքականություն» բառը ՏԻՄ ընտրություններում գոյություն չունի: Կան ինչ-որ անձինք, ովքեր պատասխանատվություն են կրում վերևների առջև և պետք է իրագործեն այն, ինչ պետք է իրագործեն: Մեր երկրում համայնքապետի միակ գործառույթը ընտրություններ կազմակերպելն է և հաջորդ ընտրություններին իշխողին ձայն ապահովելը»,- ասաց նա:

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ նախագահական ընտրությունները այլ են, քանի որ ավելի բարձր մակարդակով են անցնում: Նախագահական ընտրություններում խախտումների շանսն ավելի փոքր է, քանի որ հսկվում է միջազգային դիտորդների կողմից:

Բագրատ Ասատրյանի ընդդիմախոս` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ ընդդիմությունը մոռանում է՝ ընտրությունը կատարում են մարդիկ՝ գաղտնի քվեարկության եղանակով:

«Ասել, որ էդ մարդու վրա կարող են ազդել հաթաթաները, կաշառքները, չեմ իմանում՝ ինչ կարող է ազդել, նշանակում է նվաստացնել էդ մարդու դերը, սարքել նրան կառավարվող մի անասուն: Այդպիսին չէ ոչ հայ մարդը, ոչ հայ ժողովուրդը` ամբողջովին»,- ասաց նա:

Ըստ Մանվել Բադեյանի՝ եթե ՏԻՄ ընտրությունների արդյունքը չի բավարարում ընդդիմությանը, ապա պատճառը պետք է փնտրեն իրենց մեջ, ոչ թե իշխանության:

Միաժամանակ ՀՀԿ անդամը նշեց, որ ընտրությունների ժամանակ խախտումներն անխուսափելի են: «Դատապարտելի է նաև էն, որ որոշ գյուղապետեր զբաղված են ընտրություններով և ոչ թե իրենց գործառույթներով: Կան էդպիսի բաներ. սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Բայց պետք չէ ասել` եթե մի բան հայտնաբերվել է, ուրեմն ամբողջ ընտրություններն են կեղծված»,- ընդգծեց նա:

Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն էլ է հարկ եղած ժամանակ խախտումների դիմում: «Օպոզիցիան կեղծիք չի՞ անում: Հայտնի չե՞ն ձեզ «կարուսելները» Գյումրիում. կուսակցության անունը չեմ ուզում տալ»,- ասաց նա:

ՀՀԿ գործչի խոսքով՝ այն, որ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ունի մեկ բացատրություն՝ չունեն ռեսուրսներ: «Չեն կարողանում մարդկանց ձայները ստանալ, դրա համար էլ բողոքում են` ոչ թե իրենց չարածի համար, այլ ուրիշի արածի համար»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում