Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Դավոր Շուկերը կարծիք հայտնեց, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղ թե ուշ «Ռեալ»-ին պարգևելու է Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը:
Շուկերը նշեց այդ մրցաշարի մեծ կարևորությունն «Արքայական ակումբ»-ի համար.
«Չեմպիոնների Լիգան միշտ մեծ նշանակություն է ունեցել «Ռեալ»-ի համար: Որպես «Ռեալ»-ի ներկայացուցիչ՝ ես վստահ եմ, որ թիմը հաջող է հանդես գալու ՉԼ գալիք խաղարկությունում: Բացի այդ՝ ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Մոուրինյոն «Ռեալ»-ին պարգևելու է ՉԼ 10-րդ գավաթը: Նա հրաշալի մասնագետ է»,- հայտարարել է Շուկերը:








































