Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության նախկին նախարարներից մեկը յուրացրել է 17 միլիոն դոլար:
Ռահիմին չի հայտնել նախկին նախարարի անունը, սակայն նշել է, որ նա եղել է Մահմուդ Ահմադինեժադի առաջին նախագահության ժամանակաշրջանի նախարար: Ռահիմին հավելել է, որ այդ մարդը հրաժարվում է յուրացրած գումարը հետ վերադարձնել կառավարությանը: Ռահիմին պնդում է, որ անհրաժեշտ է տվյալ գործով ստեղծել հատուկ հանձնաժողով:
Ուշագրավ է, որ 2010 թվականին Ռահիմին ինքը մեղադրվել է ավելի քան 1 միլիոն դոլարի ապահովագրական գումար յուրացնելու մեջ:











































