Ավստրալիան այս շաբաթ առաջին անօրինական ներգաղթյալներին ուղարկում է Նաուրու: Այս մասին հայտարարել է երկրի ներգաղթի հարցերով նախարար Քրիս Բոուենը: Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC-ն, երկրի վարչապետ Ջուլիան Գիլարդը փաստաթուղթ է ստորագրել փախստականներին Պապուա-Նոր Գվինեա տեղափոխելու մասին:
Օգոստոսի վերջին Ավստրալիայի տարածքում գտնվող փախստականները հացադուլ հայտարարեցին՝ վախենալով Նաուրուում «երկար տարիների» կյանքից:
Երկրի իշխանությունները հույս ունեն, որ ներգաղթյալների գործերի հետաքննությունը մայրցամաքի սահմաններից դուրս հնարավորություն կտա զսպել Ինդոնեզիայից Ավստրալիա տեղափոխվողների հոսքը:
Չնայած դրան՝ Գիլարդը հայտարարել է, որ մեկ տարում երկիր մտած ներգաղթյալների թիվն ավելացել է՝ 13,750-ից հասնելով մինչև 20,000-ի:









































