ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը և պետք է շարունակի մնալ, ամերիկյան ադմինիստրացիայի այդ դիրքորոշումը արդեն երկար տարիներ անփոփոխ է մնում, լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին:
Երուսաղեմի որպես Իսրայելի «միասնական և անբաժանելի» մայրաքաղաք, որը եղել է Դեմոկրատական կուսակցության 2008 թվականի ծրագրում, հանվել է ներկայիս ծրագրից: Դեմոկրատներին քննադատել են հանրապետականները և իսրայելամետ լոբբին: Դրանից հետո, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Օբաման պնդել է ծրագրի տեքստում վերադարձնել ձևակերպումը, ինչն էլ կոնֆլիկտ է առաջացրել պատվիրակությունների միջև:
«Երուսաղեմը կա և պետք է լինի Իսրայելի մայրաքաղաքը: Դա ևս ԱՄՆ քաղաքականության հարց է: Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղության համապարփակ համաձայնագրի շրջանակներում կողմերի բանակցությունների ընթացքում: Դա նույն դիրքորոշումն է, որը թողել են նախագահ Բուշը և Քլինթոնը»,- լրագրողներին ասել է Կարնին նախագահական ինքնաթիռում:









































