Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ` Նիսի ծուխ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տ. Շահե աբեղա Անանյանն իբրև գավազանակիր և Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Հայրապետական շքախմբի կազմում ընդգրկված էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Ալպ-Մարիտիմ, Վար և Մոնակո շրջանների հոգևոր հովիվ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը:

Փարիզից Նորին Սրբությանն ուղեկցել է նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիտեչյանը: Նիսում Նորին Սրբությանը դիմավորեցին Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովնանյանը, Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը, Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս տիար Վարդան Սիրմաքեշը, ծխական խորհրդի անդամները և հավատացյալ հայորդիներ:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցավ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ: Հանդիպմանը ներկա էին քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի հայ համայնքի շուրջ երկու հարյուր անդամներ և հրավիրյալներ: Քաղաքապետը բարիգալստյան խոսքում ողջունեց Նորին Սրբության այցը Նիս` անդրադառնալով Ֆրանիսայի և Նիս քաղաքի առաջընթացին ու զարգացմանը հայորդիների բերած մեծ նպաստին ու ներդրումին, նշելով, որ քաղաքի իշխանությունների կողմից մշտապես աջակցություն է ցուցաբերվում հայ համայնքին: Քաղաքապետն իր խոսքում դատապարտեց նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու պախարակելի իրողությունը, շեշտեց Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման անհրաժեշտությունը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և Նիսի քաղաքապետին հայ համայնքին մշտապես սատարումի, ինչպես նաև մարդասպան հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը խստորեն դատապարտելու համար: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Քրիստիան Էստրոզիին նաև այն նախանձախնդիր ջանքերի համար, որ ներդրել է Ֆրանսիայի Ազգային ժողովում և իր քաղաքական գործունեության ընթացքում` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառը պահելու, հայ ժողովրդի ու մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությունը դատապարտելու գործում և Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացներում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Նիսի հայորդիները պիտի հաղթահարեն ներհամայնքային կյանքում առկա դժվարությունները` շարունակելով Նիսի ծուխում նորանոր հաջողություններ արձանագրել, քանզի աստվածսիրությունը, մեր Սուրբ Եկեղեցու կարգի ու կանոնների և սրբազան ավանդության հանդեպ հավատարմությունն ու հարգանքը մեր ժողովրդի փառքն ու հպարտությունն են, մեծ տեղ ունեն հավատավոր հայորդիների սրտում և չեն կարող ստվերվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում