Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Գնաճի և աղքատության իրական պատճառները

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գնաճը և աղքատության մակարդակը երկրում կախված են ոչ այնքան ռեսուրսների պակասից, որքան դրանց բաշխման եղանակից.

«Ո՛չ շրջափակումը, ո՛չ ռեսուրսների առկայությունը կամ բացակայությունը չեն կարող որոշիչ լինել աղքատության մակարդակի հարցում։ Ամեն ինչ կախված է կառավարման համակարգից, և թե երկիրն ինչպես է կարողանում տնօրինել իր կարողությունները»:

Ադիբեկյանը ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի աղքատության մակարդակը և նշեց, որ եթե Հայաստանում ասում են, թե կա շրջափակման խնդիր, ապա Վրաստանում և Ադրբեջանում նման խնդիր չկա, սակայն աղքատության մակարդակը բարձր է: Ըստ Ադիբեկյանի, 2010 թ. պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում աղքատ է բնակչության 13,5 տոկոսը, Վրաստանում` 28,5 տոկոսը, Հայաստանում` 22 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով` համապատասխանաբար՝ 30 տոկոսը, 51 տոկոսը և 46 տոկոսը:

Ադիբեկյանը նաև հավելեց, որ ՄԱԿ-ի ստանդարտներով Հայաստանում 71,05 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, բայց նրանց միայն 20 տոկոսն է իրեն աղքատ ճանաչում:
Ըստ սոցիոլոգի, հոգեբանական առումով մենք ամուր ազգ ենք, սովոր ենք զրկանքներին, և դա քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, որ կարողանան պահել սղաճը և գների բարձրացումը որոշ մակարդակի վրա:
Հակառակ դեպքում՝ նման իրավիճակի շարունակվելը կբերի լարվածության մեծացման:
Ադիբեկյանի ընդդիմախոս, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ նշեց, թե աշխարհում ճգնաժամը չի ավարտվել, ինչի ապացույցն էլ այն է, որ ոսկու գինը պարբերաբար բարձրանում է, քանի որ մարդիկ գիտեն՝ փող ներդնելու ամենակայուն տեղը ոսկիի գնելն է:
Մեսրոբյանի դիտարկմամբ Կենտրոնական բանկի վրա դրված են գնաճը զսպելու այնպիսի պարտականություններ, որոնք նա ի զօրու չէ կատարել, քանզի ԿԲ-ն փողի քանակը տնտեսության մեջ ապահովելու ընդամենը մի գործիք ունի` ուզում են գնաճը պահել, պակասեցնում են փողի քանակը և իջեցնում փոխարժեքը:

Իսկ փոխարժեքը պահելով՝ ըստ Մեսրոբյանի, խեղդում են տեղի արտադրողներին, որոնք էլ սկսում են հույսը դնել դրսի վրա, ինչի պատճառով էլ միջազգային շուկայում ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է ներքին գների վրա:
Փորձագետի դիտարկմամբ, գնաճը զսպելու մի քանի եղանակ կա` կիրառել գների կարգավորման պետական ուղիղ մեխանիզմներ, պետության կողմից պարտադրաբար «ջարդել մենաշնորհը» և ունենալ առնվազն 12 ամսվա համար սննդի պետական պաշարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում