Գերմանիայի կառավարությունը մտադիր է մեծացնել սիրիացի փախստականներին ուղղված օգնության չափը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն:
Այդ նպատակների համար կտրվի հավելյալ 2 մլն եվրո:
Այսպիսով, ինչպես հայտնում է Deutsche Welle-ը, սիրիացի փախստականներին օգնության ընդհանուր ծավալը կկազմի 24 մլն եվրո:








































