Այս տարվա հուլիսին Հայաստան մուտք են գործել 175 մլն 581 հազար դոլար տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին հունիսի համեմատ տրանսֆերտների ծավալն ավելացել է 21.4%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 10.8%-ով:
Այս տարվա հուլիսին տրանսֆերտներից 155 մլն 562 հազար դոլարը ՀՀ փոխանցվել է ՌԴ-ից, իսկ 4 մլն 533 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից:
Միաժամանակ ոչ առևտրային արտահոսքը 2012 թ. հուլիսին կազմել է 22 մլն 862 հազար դոլար, որը հունիսի համեմատ ավելի է 465 հազար դոլարով:
Այսինքն՝ զուտ տրանսֆերտները հունիսին կազմել են 152 մլն 719 հազար դոլար:









































