Գործարար Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայի ամենահարուստ մարդը, հայտ է ներկայացրել Բելգիայի քաղաքացիություն ստանալու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:
La Libre Belgique թերթի տվյալներով՝ LVMH ընկերության 63-ամյա ղեկավարը այս շաբաթ դիմել է Բելգիայի խորհրդարանին: Միլիարդատիրոջ հայտը կքննարկվի մյուսների հայտերի հետ
Մամուլը Առնոյի որոշումը բացատրում է Փարիզի այն մտադրությամբ, ըստ որի՝ տարեկան 1 մլրդ եվրոյից ավելի եկամուտ ունեցողները պետք է 75 տոկոս հարկ վճարեն: Դա Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն էր:
Առնոն մշտապես բնակվում է Փարիզում, սակայն տուն ունի Բրյուսելում: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 41 մլրդ եվրո:









































