Աֆղանստանի կենտրոնական հատվածում՝ Տարին Կոտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ուրուզգան մարզի խորհրդի փոխնախագահ Նեյմաթուլլահ Խանը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթուցիկ սարքը գործի է դրվել Խանի տանը այն պահին, երբ նա իր երկու հարազատների և թիկնապահի հետ տուն էր մտնում: Պայթյունի հետևանքով զոհվել են պաշտոնյան և թիկնապահը: Խանի երկու որդիները վիրավորվել են:








































