Ինչպես փոխանցում են արաբական աղբյուրները, այսօր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կազմակերպվելու է «միլիոնների երթ»: Երթը տեղի է ունենալու ընդդեմ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի: Հայտնվում է, որ հակակառավարական ուժերը, որոնք վերահսկում են արևելյան շրջանները, շարժվում են դեպի երկրի մայրաքաղաք Տրիպոլի, որը դեռ գտնվում է Քադաֆիի կողմնակիցների ձեռքում:
Հիշեցնենք նաև, որ այսօր լրատվամիջոցները փոխանցել են, թե Քադաֆիի որդին Սայֆ Ալ-Իսլամն անցել է Բենղազիի ցուցարարների կողմը` հայտարարելով, որ հնարավոր է՝ իր հայրը ինքնասպան լինի կամ մեկնի Հարավային Ամերիկայի երկրներից մեկը: