Այսօր աշխարհահռչակ դիրիժոր, երաժիշտ, մեծանուն մտավորական ու համաժողովրդական շարժման նվիրյալ Օհան Դուրյանի ծննդյան տարեդարձն է: Նա կդառնար 90 տարեկան: Մաեստրոն կյանքից հեռացավ 2011 թ. հունվարին:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսօր` ժամը 14-ին Կոմիտասի անվան պանթեոն են այցելելու և Մաեստրոյի հիշատակին հարգանքի տուրք են մատուցելու մեծահամբավ մտավորականի կյանիք և գործի երկրպագուները:







































