Գերմանիայում ավարտվել է ամենամյա միջազգային մրցարշավը, որտեղ որոշվում է աղբի տարրաների լավագույն «վարորդը»: Արդեն երկրորդ տարին է, որ այդ մրցարշավում հաղթող է ճանաչվում Գերմանիայի ներկայացուցիչ, ուսանող Շտեֆան Նոյերը, ով կարողացել է 40 մետրանոց խճուղին հաղթահարել 21 վայրկյանում` հաղթելով Բելգիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներին:
Մասնակիցների թիվը հասնում էր 60-ի:








































