Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը գլխավորում է այն երկրների ցանկը, դեպի ուր նախընտրում են տարագրվել իրանցիները: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ունեցվածքի ակտերի գրանցման կազմակերպության ղեկավարի տեղակալ Մոհսեն Կերեմին:
Վերջինիս խոսքերով՝ 2011 թվականին Իրանից ԱՄՆ է տարագրվել մոտ 1.4 միլիոն իրանցի: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ մոտ 800,000 մարդ, ապա գալիս են Մեծ Բրիտանիան ու Կանադան (մոտ 410,000), Գերմանիան (210,000), Ֆրանսիան (155,000) և Շվեդիան (110,000):
Բացի այդ, իրանցիները տարագրվում են դեպի Ավստրալիա, Թուրքիա, Նիդեռլանդներ, Մալայզիա, Հնդկաստան ու Բելգիա: Իրանցի բազմաթիվ մասնագետներ երկիրը լքել են ավելի լավ կյանք գտնելու նպատակով: 2012 թվականի փետրվարին իրանցի չինովնիկները հայտարարեցին, որ Նավթարդյունաբերության նախարարության մոտ 4000 աշխատակիցներ աշխատում են այլ երկրներում:









































