Ռուսական արմատներով ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչը Մոսկվայում է «Չարի որջը. հատուցում» ֆանտաստիկ ֆիլմով: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այսօր դերասանուհին հանդիպել է լրագրողների հետ:
Ֆիլմը 3D ձևաչափով ռուսական վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 13-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մեկ օր անց: Ֆիլմը նկարահանվել է Տորոնտոյում ու Մոսկվայում:
Յովովիչը վերջին անգամ Մոսկվայում եղել է երկու տարի առաջ ռուսական ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ խաղացել է Կոնստանտին Խաբենսկու հետ:
Մամլո ասուլիսին նրան հարց են տվել ռուս դասական գրականության մասին: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Աննա Ախմատովայի մասին ֆիլմում: Նա շատ հետաքրքիր կին է եղել, ու ես շատ եմ սիրում նրա պոեզիան»,- ասել է Յովովիչը:
Նա խոստովանել է նաև, որ իրեն դուր է գալիս նաև Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան»:











































