Սեպտեմբերի 3-7-ը Կահիրեում (Եգիպտոս) «Հանդիպիր հարևանիդ սիրով» խորագրի ներքո տեղի է ունեցել Կաթոլիկ Եկեղեցու ծոցում ծնունդ առած «Ֆոկոլարե» շարժման բարեկամ եպիսկոպոսների 31-րդ էկումենիկ համաժողովը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Համաժողովին քննարկվել են Եգիպտոսի կրոնական, քաղաքական իրադրությանը և միջկրոնական երկխոսության անհրաժեշտությանն առնչվող խնդիրներ:








































