Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին Վրաստան է ժամանելու ԵՄ-ի փորձագետների խումբը: Այդ առաքելության գլխավոր նպատակը հանդիսանալու է ԵՄ-ի երկրների և Վրաստանի միջև գործող վիզային ռեժիմի ազատականացման պլանի մշակումը: ԵՄ-ն հետևելու է փորձագետների խմբի աշխատանքների ընթացքին:
Ուշագրավ է, որ այս տարեվերջին ԵՄ-ը Վրաստանին է հանձնել գործողությունների պլան, որի իրագործումից հետո ստորագրվելու է ոչ վիզային հաղորդակցության մասին պայմանագիր: Վրաստան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին պայմանագիրը ստորագրել է 2011 թվականին:









































