Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Երևանում բանկային կեղծ քարտերով հափշտակություններ կատարած ռումինացու դատավարությունը հետաձգվեց

Բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով Հայաստանի տարածքում գործող բանկերի բանկոմատներից հափշտակություններ իրականացրած օտարերկրացի Դրագոշ Իոնուց Բոտեզատուի դատավարությունը, որն արդեն հասել է դատական վիճաբանությունների փուլին, այսօր կրկին հետաձգվեց:

Բոտեզատուի պաշտպան, փաստաբան Սարգիս Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեղադրանքի մեջ թվային տարբերություններ են հայտնաբերվել, և հնարավոր է` մեղադրանքի ծավալը փոփոխվի, այդ իսկ պատճառով գործով մեղադրող դատախազի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 27-ը:

Նշենք, որ դատարանում օտարերկրացու մեղքը լիովին ապացուցվել է, և, ըստ երևույթին, նա կդատապարտվի ազատազրկման իրեն առաջադրված հոդվածներով սահմանվող պատժաչափով, այն է` 8-9 տարի ժամկետով:

Դրագոշ Իոնուց Բոտեզատուին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քիշտրուլյա» մականվամբ համերկրացու, ըստ չճշտված տվյալների` Ռումինիայի քաղաքացի Կոստել Շերբանի հետ 2008 թվականի օգոստոս ամսին տեղեկանալով, որ վերջինս նպատակադրվել է բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով հափշտակություններ իրականացնել Հայաստանի տարածքում գործող բանկերի բանկոմատներից, համաձայնել է մասնակցել այդ գործին և ընդգրկվել է «Քիշտրուլյա»-ի և Լոնդոնում բնակվող վերջինիս քենակալի՝ Բաքվում ծնված Ռումինիայի քաղաքացի Մարիուս Լուպուի կողմից էթնիկական և համերկրացիական սկզբունքով կազմակերպված հանցավոր կայուն խմբի կազմում՝ Բաքու քաղաքում ծնված Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդուի հետ միասին։

Դերաբաշխման համաձայն՝ «Քիշտրուլյա»-ին և Մարիուս Լուպուին վերապահվել է խմբի անդամների գործողությունները կազմակերպելու և համակարգելու, գողության համար գործիք հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով ապահովելու պարտականությունը, իսկ նրան և Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդուին՝ բանկոմատներից անմիջականորեն գումարներ հափշտակելու, ինչպես նաև ՀՀ դրամի տեսքով գողոնր տարադրամով փոխանակելու և բանկային փոխանցումների միջոցով գումարը կազմակերպչի մատնանշած անձանց ուղարկելու պարտականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում