Բրիտանական One Direction խումբը հաղթել է սեպտեմբերի 6-ի երեկոյան կայացած MTV Video Music Awards 2012-ի երեք անվանակարգերում:
Այս մասին նշված է հեռուստաալիքի կայքում:
One Direction-ի What Makes You Beautiful տեսահոլովակը ճանաչվել է լավագույն փոփ-տեսահոլովակ, լավագույն վիզուալ էֆեկտների համար արժանացել մրցանակի, իսկ խումբը հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում:
Միաժամանակ, «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Ռիհաննայի We Found Love կատարումը:
«Լավագույն ռոք տեսահոլովակ» է ճանաչվել Coldplay-ի Paradise-ը, «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ»՝ Դրեյկի ու Լիլ Ուեյնի HYFR-ը:
«Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում հաղթել է M.I.A.-ն՝ Bad Girls երգով: Երկու մրցանակի է արժանացել Քրիս Բրաունի Turn Up The Music-ը:









































