Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վրացական այցը հաստատում է այն, որ Վրաստանը պատմական կարճաժամկետ հեռանկարում դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ.
«Այն բանից հետո, ինչ մենք աշնանը ևս մեկ գումարտակով կավելացնենք Աֆղանստանում մեր ունեցած զինվորական կոնտինգենտը, Վրաստանը կդառնա Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը:
Ռասմուսենի վրացական այցից կարելի է առանձնացնել երեք գործոն՝ 1. դա հաստատեց, որ Վրաստանը կարևոր ներդրում ունի եվրաատլանտյան անվտանգության մեջ, 2) դաշինքը Վրաստանին ընկալում է որպես կարևորագույն գործընկեր, 3) ամենակարևորը՝ Ռասմուսենը Վրաստան ժամանեց այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք ընտրությունների, և իր այդ այցով նա աջակցություն հայտնեց մեր իրականացրած բարեփոխումներին»:









































