Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Սաֆարովի գործով հնարավոր է Մոսկվան մեծ խաղ է խաղում՝ ներգրավելով Հայաստանին և Ադրբեջանին (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը։

– Պրն Սարոյան, շատերը կարծում են, թե Հայաստանը լավ էլ տեղյակ էր, թե ինչ է կատարվում Ադրբեջանի և Հունգարիայի միջև, շատերն էլ կարծում են, որ սա իսկապես անակնկալ էր Հայաստանի համար։ ՀՀ իշխանություններն էլ ասում են, թե գիտեին, որ նման պրոցես կա, բայց Հունգարիայի իշխանությունները հավաստիացնում էին, թե չեն հանձնելու։ Ըստ ձեզ, ի՞նչ է տեղի ունեցել։

– Հստակ փաստ է, որ հունգարահայ համայնքը դեպքից 10 օր առաջ տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը։ Կարող է թվալ, թե Հայաստանը ինչ-որ նշանակություն ունի տերությունների տարածաշրջանային մեծ խաղում, բայց հետո պարզվի, որ նա հերթական զոհ է, ինչպես որ Ադրբեջանը կարող է զոհ լինել։

– Տիկին Ալավերդյան, ստեղծված իրավիճակում բավարա՞ր էր Հայաստանի առաջին արձագանքը։

– Առաջին արձագանքը վհատության, զայրույթի կամ ուշացած ազդակ ստանալու տպավորություն էր թողնում։ Մեզ ուզում են հավատացնել, որ սրանք հաշվարկված քայլեր են, որոնցով իրենք ուզում են պատռել Ադրբեջանի դիմակը, բայց ես այստեղ մեծ վտանգներ եմ տեսնում։ Հայաստանում, կարելի է ասել, որ բոլորը վիրավորված են, հիասթափված՝ եվրոպական արժեքներից։ Հայաստանը տարիներ շարունակ արձագանքողի դերում է, ինչն արդեն իսկ վատ է։ Մեր պետական քաղաքականությունը թույլ է տալիս, որ միջազգային ցանկացած ամբիոնից հայտարարեն, թե՝ ինչ ուզում եք ասեք, բայց հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։

– Սա արդյո՞ք այնպիսի ձախողում է, որից հետո Հայաստանում պետք է կադրային վերանայում լինի։ 

Լ.Ա.- Ամենամեծ ձախողումը ես համարում եմ Մադրիդյան սկզբունքները, որոնց մասին հիմա էլ են խոսում։ Այդ 20 տոկոսն ամրագրված է հընթացս գործող բոլոր փաստաթղթերում ու գործընթացներում, իսկ Հայաստանն էլ համաձայնել է դրանց շուրջ բանակցել… ես սա եմ համարում ամենամեծ ձախողումը։ եթե սրանից հետո որևէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել, ապա մնացածը դրա հետևանքն է։

Ս.Ս.- Հայաստանում վաղուց չկա պատասխանատվություն և կառավարում, իսկ առանց պատասխանատվության՝ պետական ապարատը չի կարող կառավարել երկիրը։

– Սաֆարովի այս պատմությունից հետո շատ է խոսվում Հայաստանի համար հնարավոր վտանգների մասին, միաժամանակ խոսվում է նաև մեր երկրի հնարավորությունների մասին։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը այս իրավիճակում։

Ս.Ս.- Ստեղծված իրավիճակը մեծ հնարավորություններ է տալիս  Հայաստանին՝ վարելու կոնկրետ խնդիրների լուծմանը միտված քաղաքականություն։ Իսկ քաղաքականության մեջ դիմակազերծման մասին խոսելը, մեղմ ասած, պարզամտություն է։ Մեզ համար վաղուց ժամանակն է խնդիրներ լուծելու։ Առաջինը՝ ԼՂՀ անկախության ճանաչում, երկրորդ՝ ԼՂՀ ներգրավում բանակցային գործընթացում, երրորդ՝ հրաժարում Մադրիդյան սկզբունքներից և Հելսինկյան եզրափակիչ ակտից, որը բանակցային գործընթացում  Հայաստանին կաշկանդող ամենամեծ վտագն է՝ խնդիրը լուծելու ինքնորոշման սկզբունքով կամ վերամիավորման ճանապարհով։ Սա լավ առիթ է, որ ճանապարհային քարտեզ գծվի և կոնկրետ քայլեր իրականացվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա նաև լավ առիթ է, որ տերություններին օգտագործես հօգուտ քեզ։

– Շատ կարծիքներ եղան, որ Սաֆարովի գործը Արևմուտք-Ռուսաստան մրցակցության դրսևորում է։ Ադրբեջանական լրատվությունը հայտնեց, որ Սաֆարովի արտահանձնման հարցում մեծ դերակատարություն է ունեցել Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը։ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հիմա կերևա, թե արևմտյան դաշինքները որքանով են պատասխանատու Հայաստանի անվտանգության ապահովման հարցում։ Այս համատեքստում խոսվեց նաև պատերազմի վտանգի մասին։ Ի՞նչ հեռանկարներ և զարգացումներ կարող են լինել։

Ս.Ս.- Կարող եմ ասել, որ ինչպես Հայաստանը տեղյակ էր այս իրադարձությունների ընթացքին, այնպես էլ տեղյակ էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ։ Ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն կանխել կամ չեն ցանկացել կանխել այդ գործընթացը։ Սա իրավական խնդիր է, սկզբից ամեն ինչ կատարվել է կոնվենցիայի շրջանակներում, իրավականը խաթարվել է այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Սաֆարովին ազատ արձակելու մասին։ Փաստերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում՝ հատկապես Հարավային Կովկասում կարող են մեծ իրադարձություններ տեղի ունենալ։ Բայց ես խուսափում եմ ավելին ասել, քանի որ ինֆորմացիան քիչ է, պետք է մի քանի օր սպասել։

Լ.Ա.- Որևէ կոնվենցիա չի կարող իրավական և արդար համարել այդպիսի գործողությունը։ Միջազգային իրավունքը չի հանդուրժում հատվածական մոտեցում։  Ադրբեջան պետությունը կիսում է այդ հանցագործության պատասխանատվությունը Ռ. Սաֆարովի հետ, և համապատասխան միջազգային նորմն ասում է, որ պետք է նաև պատասխանատվություն կրի։

– Տկն Ալավերդյան, ի՞նչ դիրքորոշում կունենա միջազգային հանրությունը։

– Գրեթե աֆորիզմներով կասեմ՝ եվրոպայինը՝ ուշացած, Միացյալ Նահանգներինը՝ ժամանակին, Ռուսաստանինը՝ ավելի քան երկիմաստ, և վերջապես Հունգարիայինը՝ անօգնական և անգրագետ։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը նախանձելի է և ունիկալ, և մենք չենք կարողանում դա օգտագործել, սա էլ է ունիկալ։ Ամեն մեկը վարում է իր ազգային խնդիրներին ծառայող քաղաքականություն, իսկ Հայաստանը այդպես էլ չի կարողանում բռնել այն ուղին, որը կհաստատի իր տեղը, դերը և, ներեցեք, դիմագիծը համաշխարհային այս ակտիվ եռուզեռի մեջ։

– Տեսակետ կա նաև, որ սա կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի ձախողումը. ի՞նչ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում։

Ս.Ս.- Հնարավոր է, Ռուսաստանը քաղաքական մեծ խաղ է խաղում՝ ներգրավելով Հայաստանին և Ադրբեջանին։

Լ.Ա.- Ես կասեմ՝ ինչը չի լինի։ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի։ Մենք մեզ պիտի այնպես դրսևորենք, որ որևէ մեկը չմտածի, թե մենք մեր հույսը կապում ենք անօգնական ՄԱԿ-ի հետ։ Իշխանության ամենամեծ ուժը ժողովրդի վստահությունն է, որը նրան դարձնում է միջազգային քաղաքական գործոն։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում