Շանհայյան համագործակցության կազմակերպությունը հակազդում է ԱՄՆ-ի ազդեցությանը Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզության նախկին ղեկավար գեներալ- լեյտենանտ Ասադ Դուրանին:
«ՇՀԿ գործողություններն ուղղված են Աֆղանստանում չեզոքացնելու ԱՄՆ-ի ազդեցությունը»,- ասել է Դուրանին:
Նա ընդգծել է, որ այժմ ԾՀԿ-ի ազդեցությունը տարածաշրջանում աճում է:
«Հիմնական գաղափարն այն է, որ քանի դեռ ՇՀԿ-ն ոչ ռազմական ճանապարհով է գործում` նրա ազդեցությունը մեծանալու է»,- ասել է գեներալը:
ՇՀԿ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Պակիստանը դիտորդի կարգավիճակ ունի:











































