Բժշկական շուկայում առաջնային դիրք է զբաղեցնում Թաիլանդը` ետ մղելով եվրոպական կլինիկաներին:
Ըստ «Կոմերսանտ»-ի` վերջին տարում բուժվելու նպատակով Բանգկոկ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 20%-ով (ընդհանուր առմամբ` այդտեղ բուժվել է կես միլիոն արտասահմանցի):
Առաջին հերթին Ասիա են գնում դիմահարդարման ծառայությունների նպատակով, դրան հաջորդում են որովայնային վիրահատությունները, ապա սրտային վիրահատությունները և այլն:
Միայն Բանգկոկում գրանցված է 8 որակավորված կլինիկա, որոնք մասնագիտացած են արտասահմանցիների բուժմամբ: Թաիլանդին բաժին է ընկնում այդպիսի 30 հիվանդանոց:
Արտասահմանցիներին գրավում է բուժման ցածր գինը. որոշ վիրահատություններ 7-9 անգամ էժան են եվրոպական կլինիկաներում կատարվող վիրահատությունների համեմատ:









































