«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Դենիս Լոուի կարծիքով՝ «Չելսի»-ն կարող է հաջողության հասնել ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում:
«Նրանք մեծ հնարավորություններ ունեն: «Չելսի»-ն լավ թիմ է, որը սակայն թուլացել է Դիդյե Դրոգբայի հեռանալուց հետո: Ես դրանում համոզված եմ: Առաջին կոչումը նրանք արդեն նվաճել են: Երբ 1968 թվականին «Յունայթեդ»-ի կազմում հաղթանակ տարան Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում, ես համոզված էի, որ մենք դա կանենք նաև հաջորդ տարի, սակայն դա այդպես չէր: «Չելսի»-ն պետք է շարունակի հավատալ իր ուժերին: Կարծում եմ` ակումբը կարող է հաջողության հասնել ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում:
Ֆուտբոլում միշտ էլ կարևոր է հաջողակ լինելը, քանի որ կան տասնյակ թիմեր, որոնք կարող են հաղթանակ տանել»,- Լոուին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































