ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:
Իտալիայի Հանրապետության դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իտալիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Վինչենցո Իանուչելլիին: