Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից ընդամենը 20 րոպե անց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, և գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար ձանձրույթից, դուրս էին եկել նիստերի դահլիճից և միջանցքում սուրճ էին վայելում: Երբ «Հրապարակ»-ի լրագրողը նրանցից հետաքրքրվել է` այսքան շո՞ւտ հոգնեցիք նիստից, թե՞ թեման էր անհետաքրքիր, պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, պատասխանել են, թե` իրենք ոչ մի բանից էլ չեն հոգնում, «համ էլ անհետաքրքիր բան չկա»,- շտապել է արդարանալ Սամվել Ալեքսանյանը:
Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել, մասնավորապես` տխո՞ւր է, որ երեկվա նիստի ժամանակ հրապարակվեց նաև իր ընկեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ոուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումը:








































