Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ ռուսական «Զենիթ»-ը, չնայած Հալկի ու Վիտսելի տրանսֆերները ձեռք բերելուն, դեռևս չի դադարել հետաքրքրություն ցուցաբերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանիի հանդեպ:
Ռուսական թիմն առաջարկել է 40 միլիոն եվրո Նանիի տրանսֆերի դիմաց և հուսով է, որ այս գումարով անգլիական ակումբին կարող է համոզել վաճառել Նանիի իրավունքները:






































