Հնարավոր է` Մեծ Բրիտանիայի գիտնականները կկարողանան ստեղծել արհեստական արյուն` օգտագործելով էմբրիոնի բջիջներ:
Արյան ստեղծման աշխատանքը սկսվել է ու ավարտվելու է երեք տարի անց:
Ինչպես ենթադրվում է, ստեղծումից երեք տարի անց ստեղծված արտադրանքը կփորձարկվի մարդու վրա:
Արյուն ստանալու համար որպես հիմք կծառայեն հատուկ կլինիկաներից ստացված բազմաթիվ էմբրիոններ: Այս մասին հաղորդում է MyJane պորտալը:
Այս ահռելի ծրագրի վրա նախատեսվում է ծախսել տասնյակ միլիարդ ֆունտ-ստեռլինգ:
Այդ ընթացքում կհավաքվեն միայն բացասական ռեզուս ունեցող առաջին խմբի արյան էմբրիոններ: Հենց այդ արյունը հնարավոր կլինի ներարկել բոլոր ապագա հիվանդներին:










































