Ծովահենները Գվինեական ծոցում՝ Նիգերիայի Լագոս քաղաքի նավահանգստից, սինգապուրյան լցանավ են առևանգել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Միջազգային ծովային բյուրոյին (International Maritime Bureau, IMB):
Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը: Հարձակումն իրականացվել է այն պահին, երբ սինգապուրյան նավը Լագոս նավահանգստից շարժվում էր դեպի բաց ծով: Հայտնի է, որ լցանավում եղել են անձնակազմի 24 անդամները: Հարձակման մանրամասները չեն հաղորդվում:
Գվինեական ծոցում ծովահենների կողմից խաղաղ նավի վրա այս հարձակումը արդեն երրորդն է վերջին երկու շաբաթում:









































