Սիրիայի ազատ բանակն այսօր Հալեպում Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-35 ռազմական ինքնաթիռ է խփել: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ մարտերի ընթացքում ապստամբները խփել են կառավարական զորքերի 10 ուղղաթիռ:
Սիրիայում անցյալ տարվա մարտից շարունակվող հակամարտության ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է շուրջ 17 հազար մարդ:









































