Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

ՄԻՊ-ը վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը

Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը: Նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։ Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ կենսաթոշակը վճարվում է միայն մեկ տարվա համար։ Մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվել է մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև կատարվել է փոփոխություն աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը նախատեսում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Իր հերթին, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 723 որոշմամբ սահմանվել է. «Օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա»:

Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձության ուժի մերժման սկզբունքը ամրագրված է նաև մի շարք միջազգային պայմանագրերում։ Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` անձի կենսաթոշակային վիճակը վատթարացնող իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, եթե նախատեսում են անհարկի լրացուցիչ պարտավորություններ, անհամաչափորեն սահմանափակում են անձի կենսաթոշակային իրավունքները, մասնավորապես՝ արտոնյալ կարգով տրամադրվող կենսաթոշակները։

Այսպիսով, մտահոգված լինելով կենսաթոշակային տարիքի անձանց խնդիրներով, հիմք ընդունելով Սահմանադրության դրույթները, Սահմանադրական դատարանի նախկին որոշումներով արտահայտված դիրքորոշումներն ու միջազգային իրավունքի պահանջները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում