Կանադայի Քվեբեկ նահանգում, նախնական տվյալներով, խորհրդարանական ընտրություններում հաղթել է Քվեբեկի անջատողական կուսակցությունը:
Ինչպես երեքշաբթի երեկոյան հաղորդել է տեղական հեռուստաընկերությունը` կուսակցությունը կստանա ավելի քան 60 պատգամավորական տեղ` չնայած առայժմ պարզ չէ` նա մեծամասնություն կկազմի՞ 125 պատգամավոր ունեցող խորհրդարանում:
Ամեն դեպքում, անջատողականների ղեկավար Փոլին Մորուան կարող է հավակնել Քվեբեկի վարչապետի պաշտոնին: Մինչ այս 9 տարի իշխում էր լիբերալ կուսակցությունը:









































