Ամերիկացի դերասան Չակ Նորիսը և նրա կինը՝ Ջինան, տեսահղում են ձայնագրել, որն ուղղված է իրենց համաքաղաքացիներին, որում խնդրել են թույլ չտալ նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելը:
Նորիսի խոսքով` Միացյալ Նահանգների և իրենց ազատության դեմ ագրեսիա է սանձազերծված:
Թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից` բացատրել է նրա կինը: Նրա խոսքով`2008-ին ավելի քան 30 մլն ամերիկացի քրիստոնյա-ավետարանականներ չեն եկել ընտրության, ինչը Բարաք Օբամային թույլ է տվել հաղթել: Ջինա Նորիսը համարում է, որ 2012-ին այդ մարդիկ պիտի քվեարկեն, որպեսզի դեմոկրատին թույլ չտան վերընտրվել:
Չակ Նորիսը հայտնի է ոչ միայն իր կինեմատոգրաֆիստի կարիերայով, այլև ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ: Նա երկար տարիներ սատարում է Հանրապետական կուսակցությանը Դեմոկրատականի դեմ պայքարում:







































