Հունաստանը այսօր տեղաբաշխել է (182 օրով) 1,1375 մլրդ եվրոյի մուրհակներ, որոնցից 875 մլն եվրոն` մրցութային աճուրդում:
Միջին եկամտաբերությունը տեղաբաշխման ժամանակ նվազել է մինչև 4,54%` 4,68%-ից օգոստոսի 7-ի նմանատիպ աճուրդում, հաղորդում է «Ֆինմարկետը»:
Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները նախատեսում են բյուջեի ծախսերի կրճատում՝ 11.7 մլրդ եվրոյով: Մասնավորապես, կնվազեցվեն ծախսերը պետական հատվածի համար՝ ներառյալ կկրճատվեն խորհրդարանի պատգամավորների ու նախարարությունների աշխատակիցների աշխատավարձերը, ինչը 2013-2014թթ. թույլ կտա տնտեսել 2 մլրդ եվրո: