Ֆրանսիական «Լիոն»-ի ավագ ու պաշտպան Քրիսը իր կարիերան կշարունակի «Գալաթասարայ»-ում: Այս մասին տեղեկանում ենք թուրքական ակումբի պաշտոնական կայքից:
Ֆրանսիական թիմը Քրիսի տրանսֆերի դիմաց ստացավ 1.5 միլիոն եվո: Բրազիլացին թուրքական թիմի հետ կնքել է մեկամյա պայմանագիր: Գործարքում մի հետաքրքիր կետ կա, ըստ որի՝ «Լիոն»-ը 10.000 եվրո է ստանալու Քրիսի՝ «Գալաթասարայ»-ում անցկացրած յուրաքանչյուր խաղից:








































