Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

23-ամյա երիտասարդը ամուսնության խոստումներով անչափահաս աղջիկներին հավաքագրել և շահագործել է Ռուսաստանում

18 տարին չլրացած երկու աղջիկների սեռական շահագործման նպատակով հավաքագրած և ՀՀ պետական սահմանը հատելով` Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխած Ռաֆիկ Մարկոսյանի գործով դատավարությունը շարունակվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն գործով մեղադրյալ` 1989 թվականին ծնված Ռաֆիկ Մարկոսյանը մինչ օրս չի ընդունել մեղադրանքը:

Ըստ դատական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության` Ռաֆիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2011թ. հուլիս ամսին անչափահասներ` 18 տարին չլրացած Աստղիկ Խորենի Գալստյանին և Էլեն Գրիգորյանին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու և ՀՀ պետական սահմանը հատելով` Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինե Անդրանիկի Ներսիսյանի հետ: Ռաֆիկ Մարկոսյանն այնուհետ Աստղիկ Գալստյանի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք` իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով հավաքագրել է նրան: Երիտասարդը որպես այդ խոստումների հավաստիք` իր հանցակից Քրիստինե Ներսիսյանին Աստղիկ Գալստյանի հարազատների և մտերիմների շրջանում իբրև իր մորաքրոջ աղջիկ է ներկայացրել և այդ կերպ չարաշահել իր զոհերի վստահությունը:

Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ Մարկոսյանը միաժամանակ ՌԴ Վոլգոգրադ քաղաք տեղափոխելու և իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով փորձել է հավաքագրել նաև Աստղիկ Գալստյանի ընկերուհուն` էլեն Գրիգորյանին, սակայն հանցավոր զույգը չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս հրաժարվել է մեկնել ՌԴ:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ռաֆիկ Մարկոսյանը, Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Աստղիկ Գալստյանին շահագործման նպատակով տեղափոխել է ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը, ապա Աստղիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելով` նրան ծեծի ենթարկելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության մեջ` ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ, և 2011թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը շահագործել են` պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ:

Այս պահին Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով` 34-132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով:

Ներկայումս կալանավորված 23-ամյա երիտասարդի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատական գործն այժմ դատաքննության փուլում է, սակայն իր պաշտպանյալը համաձայն չէ մեղադրանքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում