«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսի կարծիքով` իր հաջող մեկնարկն ընթացիկ առաջնությունում կապված է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ անցած տարի ունեցած տարաձայնությունների հետ:
«Մանչինիի հետ ունեցած տարաձայնություններն ինձ ավելի ուժեղացրին: Տեղի ունեցածից հետո հասկացա, որ ցանկանում եմ հաջողության հասնել: Ես շատ եմ աշխատել և ինձ լավ եմ զգում ֆուտբոլային խաղադաշտում»,- ֆուտբոլիստին մեջբերում է անգլիական մամուլը:






































