Կրասնոդարի «Կուբան»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իր նախկին ակումբի՝ «Փյունիկ»-ի կազմում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանը 3 տարվա պայմանագիր էր ստորագրել ռուսական ակումբի հետ:






































