Դոնեցկի «Շախտյոր»-ը ՈւԵՖԱ է ներկայացրել Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013թ. խաղարկության խմբային փուլի հայտացուցակը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
Դարպասապահներ՝ Անդրեյ Պյատով, Անդրեյ Կանիբոլոցկի:
Պաշտպաններ՝ Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շևչուկ, Ռազվան Ռաց, Դմիտրի Չիգիրինսկի, Յարոսլավ Ռակիցկի:
Կիսապաշտպաններ՝ Ալեքսեյ Պոլյանսկի, Թոմաշ Հյուբշման, Տարաս Ստեպանենկո, Ֆերնանդինյո, Վիլիան, Վասիլի Կոբին, Ալեքսեյ Գայ, Դուգլաս Կոստա, Ալան Պատրիկ, Ալեքս Տեյշեյրա, Դարիո Սռնա, Իլսինյո:
Հարձակվողներ՝ Լուիս Ադրիանո, Էդուարդո, Մարկո Դևիչ, Հենրիկ Մխիթարյան, Դենտինյո:
Հիշեցնենք, որ խմբային փուլում «Շախտյոր»-ի հակառակորդները «Չելսի»-ն, «Յուվենթուս»-ն ու «Նորդսելանդ»-ն են:






































